«Անհրաժեշտ է ուժեղ և դինամիկ կառավարություն». Լատվիայի վարչապետը հրաժարական է տալիս

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս:

«Պետության զարգացման համար անհրաժեշտ է ուժեղ և դինամիկ կառավարություն, որը կարող է բարդ որոշումներ կայացնել»,- Delfi-ի փոխանմամբ՝ հայտարարել է Կարինշը՝ տեղեկացնելով, որ հինգշաբթի օրը նախագահին կառավարության հրաժարականի դիմում կներկայացնի։

Ուշագրավ է, որ նա «Նոր միասնությանը» կոչ է արել վարչապետի պաշտոնում երկրորդ թեկնածու առաջադրել։

Նախարարների ներկայիս կաբինետը կշարունակի իր աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումն ու հաստատումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031