ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է ՀՀ դեսպանին. քննարկվել է Արցախի շուրջ իրավիճակն ու հայ-ադրբեջանական կարգավորումը

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մանրակրկիտ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում՝ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։

Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս