Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Օգոստոսի 14֊ին ադրբեջանական էլեկտրոնային զլմ֊ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։
Օգոստոսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Մաուիի ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի։
Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
ԱՄՆ-ն Իրանին է տրամադրել անհրաժեշտ բոլոր երաշխիքները բանտարկյալների փոխանակման և Իսլամական Հանրապետության ակտիվների ազատման համար։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Կատարվում է քննություն:
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքարի նահանգի Քավաքլը գյուղի Քավալ ջրվեժի շրջակայքում բռնկված հրդեհը մի քանի օր է մարել չի հաջողվում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա: Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում:
Սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը փակվել է «Էտնա» հրաբխի հերթական ժայթքման պատճառով։ Այս մասին հայտնել է Կատանիայի օդանավակայանը կառավարող օպերատոր ընկերությունը։
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ:
Այսօր լրանում է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին: Պայթյունից տուժածների հարազատները այցելել էին դեպքի վայր։
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Այս մասին հայտնում է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:
Միայն վերջին 4 օրում 18 զոհ տրանսպորտային պատահարների հետևանքով, բայց միևնույն է, տարվա վերջում ոստիկանությունը հայտնի իլյուզիաներով մի փոքր թիվ է ցույց տալու, աճը ներկայացնելու է իբրև թե մեկ-երկուսով և այդպես, պարգևավճարները գրպանելով, անցնելու են հաջորդ «հաշվետու» ժամանակահատվածին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:
Փաշինյանն ու նրա նմանները պատմության մեջ մնալու են Հերոստրատի նման. Էդուարդ Շարմազանով
Օգոստոսի 14-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Օգոստոսի 14-18-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Հիշում եք չէ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Ձորահեկի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի` 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Դատավոր Գիվի Հովհաննիսյանն ունի երկու ճանապարհ. Աննա Մկրտչյան
Առնվազն 21 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի նահանգում հորդառատ անձրեւներից առաջացած ավերածությունների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը, բայց այն դարձյալ հետաձգվեց:
ՊՆ նախկին փոխնախարար, հանրապետական գործիչ Արտակ Զաքարյանը վստահ է, որ Արմեն Աշոտյանի կալանավորումն իշխանությունների քաղաքական նպատակահարմարության հետևանքն է, և այդ առումով դատական համակարգից լուրջ սպասելիքներ չունի: