Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Երևանում:
Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքների կենտրոն Յելոունայֆ քաղաքի արվարձաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թուրք երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում փետրվարի 6-ին արդեն իսկ տեղի ունեցած և ապագայում սպասվող երկրաշարժերին:
Կարագանդայի մարզի «Ղազախստանսկայա» հանքահորում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է ևս մեկ հանքագործի մարմին։ Մինչ այդ հաղորդվել էր 2 զոհի մարմնի հայտնաբերման մասին։ Ինչպես տեղեկացնում է ղազախստանյան Total պարբերականը, որոնողական աշխատանքները մինչ այժմ շարունակվում են։
Երբ որևէ երկիր տոնում է իր անկախության տոնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելություն է կազմակերպում: Այդպես է ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, այնպես էլ այլոց պարագայում:
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով համացանցում տարածված մոր կողմից անչափահաս երեխային կտտանքների ենթարկող տեսանյութը, գրում է. «Սկսվեց Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման նախապատրաստական փուլը:
Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Եթե այս գիշեր էլ այդ «ահայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու:
Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամսեամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Հայտնի է, որ պատճառները հիմնականում արտաքին են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, «ռելոկանտների» ներհոսք ՌԴ-ից, Ուկրաինայից, զուգահեռ արտահանում դեպի Ռուսաստան։ Սակայն անգամ այս գործոնների պարագայում բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հայտնի է դարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման դատական նիստից որոշ ուշագրավ մանրամասներ: Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, Աշոտյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, սակայն դատարանը այն մերժել էր: Ըստ ամենայնի, լայն հասարակությունից թաքցնելու շատ բաներ կային:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնդի առանձնատների տնտեսություն, իսկ մայիսից՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» անունը կրող ՊՈԱԿ-ն է սպասարկում կառավարական առանձնատները։
Արցախի յուրաքանչյուր բնակիչ մեզանից ակնկալիք ունի. Բողոքի ակցիաները Լոս Անջելեսում շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի վերաբերյալ Հայաստանում, ավանդույթի համաձայն, երկու իրականություն ձեւավորվեց։
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այս նիստից հետո ակտուալ է դարձել և շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչ է լինելու այս քննարկումից հետո։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:
Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը:
Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։
ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ Ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, ԱԹՍ-ով հարձակումը ձեռնարկվել է Կիևի կողմից։
Փաշինյանն օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ։