Բաժիններ՝

Ղազախստանի հանքահորում հրդեհի պատճառով 3 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ

Կարագանդայի մարզի «Ղազախստանսկայա» հանքահորում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է ևս մեկ հանքագործի մարմին։ Մինչ այդ հաղորդվել էր 2 զոհի մարմնի հայտնաբերման մասին։ Ինչպես տեղեկացնում է ղազախստանյան Total պարբերականը, որոնողական աշխատանքները մինչ այժմ շարունակվում են։

Հանքահորի կոնվեյերային ժապավենի վրա հրդեհը բռնկվել է օգոստոսի 17-ին։ Գետնի տակ այդ պահին եղել է 227 մարդ։ Նրանցից 222-ը տարհանվել է։ Մյուս 2-ի որոնումները շարունակվում են։

Ըստ տեղի առողջապահական վարչության՝ 11 հանքագործ հոսպիտալացվել է։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է հետաքննել հանքահորում տեղի ունեցած վթարի պատճառները և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին: Հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031