Չեմ կարծում, որ ռուսներն այնքան հիմար են, որ չեն հասկանում պարզագույն հանգամանքներ: Օրինակ, երբ Նիկոլի դեմ խոսում է Մարգարիտա Սիմոնյանը, անգամ ես եմ ուզում պաշտպանել Նիկոլին:
Դասադուլի իրավունքի հետ կապված պարզաբանում է իրավաբան Վարազդատ Հարությունյանը:
Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։ Այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։ Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։ Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր […]
Վրաստանի իշխանությունը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է ներգրավվել «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մեջ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում։
Ակցիա՝ Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց. նա ասել էր՝ եթե անհրաժեշտություն լինի՝ կրակելու են ցուցարարների վրա
Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, 28 հազար մանկական տակդիր է բաժանվել, 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին, 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար, 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ, կանգնելով հայելու առաջ և նայելով Ձեր իսկ աչքերի մեջ… և կհասկանաք, որ էլ երբեք այդ հարցը չեք տա…, եթե իհարկե դեռ մարդ եք մնացել և ունեք բանականություն
Դե՞մ ես: Ուրեմն դուրս արի պայքարի:
2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։ 2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։
Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է:
Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները՝ քաղաքացիները փողոցներ են փակում. ՈւՂԻՂ
Արցախում գուցե նոր աղետ է հասունանում։ Այս մասին իր ««Ողբերգական հանգուցալուծում Արցախում» հոդվածում գրել է Քարնեգիի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը։
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար
Վերջին դեպքերից հետո ադրբեջանական կողմը բավականին մոտեցել է Ստեփանակերտին: Սակայն տեղեկությունը, թե նրանք Ստեփանակերտի արվարձաններում են, դժվար է հասկանալ` որքանով է համապատասխանում իրականությանն ու որքանով է ֆեյք ու սարքած: 168.am-ի հետ զրույցում ասաց այս պահին Ստեփանակերտում գտնվող մեր զրուցակիցը:
ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:
Նախագիծը նախատեսում է 30 միլիոն դոլարի հատկացում 2020 թվականին 44-օրյա պատերազմի, 2022 թվականի Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով տուժած խմբերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի) ։ծ
Համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերից ակնհայտ է, որ սա դասական սուտ մատնութուն է, քանի որ բերետները իրենք են մեքենայի մեջ խոշտանգել Լ. Քոչարյանին:
168.am-ի ձեռքում է հայտնվել մի հայտարարության տեքստ, որը ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համալսարանի երբեմնի ընդդիմադիր աշխատակիցները խոնարհաբար ենթարկվեցին, պարտադրում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, այլ կերպ ասած՝ մասնակից դառնալ Հայրենիքը հանձնելուն:
«Հիշեք, որ զանգվածային անհնազանդություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ անձանց ազատությունից զրկելը պայմանավորված է եղել իրավապահ մարմինների՝ ցույցերին վերջ դնելու կանխամտածված մարտավարությամբ»:
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը նշում է, որ ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում։
ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (ի դեպ, սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր):
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են քաղաքական երկխոսություն կառուցելու իրենց մտադրությունը և քննարկել Անդրկովկասում տիրող իրավիճակը:
Չենք ուզում ինտեգրվել, ապրել ենք ուզում, սովորական ապրել
Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում։
Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն այս օրերին անընդհատ տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ժողովրդի, այլև մի շարք քպականների ու պետական կառույցների պաշտոնյաների սրտով չէ: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ մի շարք ոստիկաններ համակարգից դուրս գալու դիմումներ են գրել՝ չցանկանալով կոտորել սեփական ժողովրդին:
Արցախից ստացվող տեղեկատվությունը անհանգստացնող է, էմոցիոնալ, երբեմն` հակասական, երբեմն` անորոշ: Մեկ բան հստակ է՝ շատ համայնքներ կտրված են մայրաքաղաքից, հստակ թվեր չկան զոհվածների և վիրավորների մասին, շատ ընտանիքների անդամներ չեն գտնում իրար, քաղաքացիական շատ անձանց և զինվորականների ճակատագիրն ուղղակի անհայտ է: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ մարդիկ, որոնք կարողանում են Ստեփանակերտից իր հետ կապ հաստատել, մեկ բան են պահանջում:
Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հանրապետության հրապարակի երեկվա այս լուսանկարը՝ գրելով. «Ես չգիտեմ՝ վախենում ա նիկոլը, թե չէ։