Բաժիններ՝

Վեղար

Վեղարը կուսակրոն հոգևորականների գլխի ծածկույթ է, վրայից ծածկված սև քողով, որ մինչև մեջքն է իջնում: Վեղար լատիներեն velarium-քող, ծածկույթ է նշանակում: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևի մասից՝ մինչև գոտկատեղը:

Վեղարը, ծածկելով կրոնավորի գլուխը, պարանոցը, թիկունքը, ուսերը և եզրերից սահմանափակելով տեսադաշտը, խորհրդանշում է նրա անհաղորդ լինելը աշխարհիկ կյանքին և շնորհով պահպանվելը փորձություններից: Այն աշխարհից հրաժարվելու նշան է: Վեղար կրելու իրավունք ունեն միայն կուսակրոն հոգևորականները, որով և տարբերվում են ամուսնացած հոգևորականներից:

Վեղարը, տրվում է աղոթքով՝ աբեղայական օրհնության ու ձեռնադրության ժամանակ:

Դրա գործածությունը հայ մատենագրության մեջ հիշատակվում է 11-րդ դարից հետո:

Կարդացեք նաև

Սկսած Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830թթ.) կաթողիկոսից, Ամենայն Հայոց կաթողիկոսները վեղարի վրա կրում են ադամանդյա խաչ: Մինչև 1917թ-ի հեղափոխությունը, կաթողիկոսներն այն ստանում էին ռուսական ցարերից (առաջինը տվել է Նիկոլայ I-ը):

Վեղարի խաչ օգտագործում էին նաև Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդները, սկսած Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանից մինչև Ներսես Աշտարակեցի (1843-1857թթ.) կաթողիկոսը, որից հետո վեղարի խաչը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի մենաշնորհը:

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս