Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու որոշում պետք է կայացնի. Վահե Դավթյան

«Հայաստանն այսօր չունի արտաքին քաղաքական գիծսրանում է ողջ խնդիրը։ Որևէ ուժային կենտրոն այսօր մեզ չի ըմբռնում՝ որպես դերակատար։ Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Մեր հանդեպ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ բոլոր դերակատարները կորցրել են հետաքրքրությունը, ու դրանով է պայմանավորված, որ մենք՝ Հայաստանը, դուրս է մնում տարածաշրջանային բոլոր տնտեսական նախագծերից՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային և էլեկտրաէներգետիկ նախագծից, գազատրանսպորտային նախագծերից, հայ-իրանական ծրագրից, այլ նախագծերից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ այսօր տեղի է ունենում Հայաստանի ապաինդուստրիալացում։ Մենք ունենք մի քանի արտադրություն, որոնց ապագան մշուշոտ է։

«Թուրքիան ատոմակայան է կառուցում, Ադրբեջանն ուզում է կառուցել։ Իսկ Հայաստանի այս իշխանություններն ուզում են փակել մեր ատոմակայանը: Եթե Հայաստանի այս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, և այս սցենարը կյանքի կոչվի, վաղը մենք ստիպված կլինենք էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայից և Ադրբեջանից՝ դրանից բխող հետևանքներով, որովհետև եթե դու ոչ թե արտադրող, այլ սպառող երկիր ես, չես կարող առաջ տանել քո սուբյեկտայնությունը։ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու որոշում պետք է կայացնի»,- ասաց Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս