Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և նրա գլխավորած խմբավորումը պնդում է, որ Արցախը հայկական չի ու էս ամենը նվիրում է թշնամուն (ցանկ). Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Ներքևում Արցախի հայկական վանքերի ու եկեղեցիների ոչ ամբողջական ցանկն է:

Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և նրա գլխավորած խմբավորումը պնդում է, որ Արցախը հայկական չի ու էս ամենը նվիրում է թշնամուն:

Դե՞մ ես: Ուրեմն դուրս արի պայքարի:

⛪Գանձասարի վանք (4-րդ դար) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)

⛪Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)

⛪Ամարասի վանք (4-րդ դար)

⛪Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)

⛪Գտչավանք (4-13-րդ դար)

Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս

⛪Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)

⛪Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)

⛪Հացի Բռի եղցի (7-17 դար)

⛪Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)

⛪Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)

⛪Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)

Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)

⛪Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)

⛪Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)

⛪Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)

⛪Խոթավանք (12-13-րդ դար)

⛪Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)

⛪Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)

⛪Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)

⛪Հոռեկա վանք (13-րդ դար)

⛪Կավաքավանք (14-րդ դար)

⛪Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)

⛪Հադրութի Սուրբ Հարություն (1621)

⛪Փիրումաշեն (1641)

⛪Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)

⛪Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)

⛪Շոշի Նոր եկեղեցի (1655)

⛪Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)

⛪Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)

⛪Հակի Սուրբ Մինաս (1673)

⛪Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)

⛪Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)

⛪Երիցմանկանց վանք (1691)

⛪Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)

⛪Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)

⛪Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)

⛪Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)

⛪Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)

⛪Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)

⛪Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)

⛪Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)

⛪Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)

⛪Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)

⛪Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)

⛪Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)

⛪Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)

⛪Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)

⛪Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)

⛪Աշանի Սուրբ Աստվածածին (1896)

⛪Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)

⛪Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)»:

Տեսանյութեր

Լրահոս