Բաժիններ՝

Ֆրանսիան արձագանքել է խաղաղ բնակչության դեմ սիրիական իշխանությունների վայրագություններին

Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Սիրիայում վերջին օրերին Տարտուս, Լաթաքիա և Հոմս նահանգներում տեղի ունեցած լուրջ բռնությունների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիան խստագույնս դատապարտում է կրոնական դրդապատճառներով խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագությունները։

Փարիզը կոչ է անում Սիրիայի ժամանակավոր իշխանություններին ապահովել, որ անկախ հետաքննությունները լույս սփռեն այս հանցագործությունների վրա, և մեղավորները դատապարտվեն:

Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղ և ընդգրկուն քաղաքական անցմանը՝ զերծ արտաքին միջամտությունից, որը երաշխավորում է էթնիկ և կրոնական բազմակարծության պահպանումը Սիրիայում, որը միակ միջոցն է՝ կանխելու երկիրը մասնատման և բռնության մեջ ընկնելը։ Փարիզը բոլոր ջանքերը կգործադրի այս ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս