«Դավաճանությունը սատարող այս հայատյացը ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը». Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (ի դեպ, սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր):
Իշխանազավթման գործընթացին մասնակցած, դավաճանությունը սատարող այս հայատյացը նման հայտարարություն տարածելով՝ ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը:
2018-ին ուսանողներին խաբեությամբ ցույցերի տանողն այսօր վախենում է, որ ուսանողությունը լայն կազմով դուրս կգա փողոց ու ինքը կզրկվի աշխատավարձից ու պարգևավճարներից:
Այսինքն, այն հանգամանքը, որ թշնամին կարող է մտնել իրենց տներն ու իրենց կոտորել` չի խանգարում մտածել իրենց աթոռների ու պարգևավճարների մասին:
Ձեր նմանները չունեն աջակցություն, այնպես որ՝ խորհուրդ եմ տալիս շահի պատճառով չդասվել դավաճանների շարքում»: