«Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում… Հերիք չի՞, արա, տեղեկատվական տեռորով զբաղվեք». Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում։

Որոշ լրատվամիջոցներ ու տելեգրամ-ալիքներ վերցրել են թվիթին կցված այլ օգտատերի տեսանյութը, որտեղ խաղաղապահների կապույտ կլոր նշանը փակ է, ու տարածում են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, որ ԲՏՌ-ը ադրբեջանական է և ադրբեջանցիները շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն, ինչը իրականությանը չի համապատասխանում։

Քյոխին կեղծ սպանեցին, Թաղավարդը կեղծ կոտորեցիք, Ադրբեջանի սպեցնազը ՏաատիՊապի մոտ տեղավորեցիք ։

Հերիք չի՞, արա, տեղեկատվական տեռորով զբաղվեք»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով, թե ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։

Տեսանյութեր

Լրահոս