ՀՀ նախագահի հրամանագրով Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, հրամանագիր է ստորագրել Յուրի Բաբախանյանին հետ կանչելու Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի մեջ:

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի) ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930