Վրաստանից տեղափոխվող բեռների երրորդ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Հայաստանին

Վրացական երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2024թ. կազմել է 13,7 մլն տոննա, 0,9 տոկոսով ավելի, քան 2023թ., տեղեկացրել է Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը։

«Սաքստատի» տվյալներով՝ նշված ծավալի 10,4 տոկոսը բաժին է ընկնում տեղի փոխադրումներին, 30,2 տոկոսը՝ միջազգային փոխադրումներին (առանց տարանցման հաշվառման) եւ 59,4 տոկոսը՝ տարանցմանը, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։

Բեռների ամենամեծ ծավալը (10,2 տոկոս) տարվել է Ռուսաստան, 10,1 տոկոսը՝ Ղազախստան, 8,1 տոկոսը՝ Հայաստան։

Միջազգային հաղորդակցության ռեժիմով տեղափոխվել է 28,3 հազար ուղեւոր, ինչը 30,4 տոկոսով ավելի քիչ է 2023թ. համեմատ։ Ուղեւորների 71,1 տոկոսը եկել է Հայաստանից, իսկ Հայաստան մեկնել է 28,9 տոկոսը։ Ուղեւորափոխադրումներ այլ սահմանակից երկրներ 2024թ. չեն եղել։

Տեսանյութեր

Լրահոս