Բաժիններ՝

Աշխարհում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կին կամ աղջիկ է սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից․ ՄԱԿ-ի զեկույց

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց, որը ներկայացնում է կանանց իրավունքների ոլորտում վերջին 30 տարվա զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու բացասական միտումները։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2022 թվականից ռազմական հակամարտությունների գոտիներում սեռականացված բռնության դեպքերի թիվն աճել է 50 տոկոսով։ Տուժածների 95 տոկոսը կանայք և աղջիկներ են։Կազմակերպությունը զգուշացնում է, որ ամբողջ աշխարհում կանանց իրավունքների նկատմամբ աննախադեպ սպառնալիքներ են առաջացել՝ աճում է խտրականությունը, թուլանում է իրավական պաշտպանությունը, կրճատվում է կանանց աջակցող ծրագրերի և ինստիտուտների ֆինանսավորումը։

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհի կառավարությունների մեկ քառորդը հայտարարել է կանանց իրավունքների առաջխաղացմանը դիմադրելու մասին, իսկ աշխարհի 195 երկրներից միայն 87-ն է երբևէ կին ղեկավարել։

Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մեկ կին կամ աղջիկ սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից, իսկ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին (736 միլիոն) ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության։

Չնայած այն հանգամանքին, որ երկրների 90 տոկոսն ընդունել կամ ուժեղացրել է նման բռնության դեմ օրենքներ, դրանց գործնական կիրառումը դեռևս շատ թույլ է։Զեկույցը շեշտում է, որ թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը հաճախ ուժեղացնում են վնասակար կարծրատիպերը, ինչը նեղացնում է կանանց հնարավորությունները կրթության և կարիերայի ոլորտում։

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանանց 53 տոկոսը թվային միջավայրում ենթարկվել է բռնության։ՄԱԿ-ի գնահատականներով՝ անցած տարի 393 միլիոն կին ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում, իսկ հակամարտությունների գոտիներում նրանք 7,7 անգամ ավելի խոցելի են եղել, քան կայուն երկրներում ապրող կանայք։

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում էական ներդրումներ չկատարվեն, ապա կանանց շրջանում ծայրահեղ աղքատության վերացումը կարող է տևել ևս 137 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31