Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը հաստատել է Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը հայտարարեց՝ պահն օրհասական է։
Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։
Իմ ծնողը ստիպված է թողնել իր հայրենիքը. Արցախից բռնագաղթված քաղաքացի
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ստեփանակերտում բենզալցակայանի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր։
Առավոտյան պետք է գործի չգնա՛նք, չնստե՛նք տանը. դուրս եկե՛ք փողոց. Մենուա Սողոմոնյան
Դժվար է, երեխաները շատ են վախեցել. թշնամու հետ ի՞նչ ապրել. Արցախից բռնի տեղահանված բնակիչ
Միջազգային մեր գործընկերներին, խոսքի ազատության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Դավիթ Սարգսյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ կանխելու Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները:
Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։
Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Աղետի մասշտաբը աներևակայելի է։ Մենք այլևս երբեք առաջվանը չենք լինի»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵՊՀ-ից նախ բերման է ենթարկվել, ապա շուրջ 6 ժամ ապօրինի կերպով, առանց ձերբակալման որոշման քննչական մարմնում է պահվել «168 ժամ» թերթի և 168.am կայքի լրագրող, մեկնաբան Դավիթ Սարգսյանը: Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Դավիթը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով:
7 շունչ ենք, ՀՀ-ում ԱԱԾ-ն ասում է դիմեք Կարմիր խաչին. Արցախից բռնի տեղահանված
Գորիսն ընդունում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին
ՀԻՄԱ։ «Հեռացի՛ր». Հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
Արցախցի մեր տեղահանված հայրենակիցները շարունակում են գալ Գորիս՝ ՈՒՂԻՂ
Գեներալ Բաղերին վերահաստատել է Իրանի զինված ուժերի հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը՝ ընդգծելով, որ օտարերկրյա սուբյեկտներն ու հակառակորդները տեղ չունեն տարածաշրջանում։ Նա նաև ընդգծել է զինված ուժերի առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության սեպտեմբերի 25-ին Նախիջևան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև 3 նոր համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ԼՂ-ից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Շեփորահար, կոմպոզիտոր և «Dialog Music Project»-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում ապրող ինձ ծանոթ բարեկամներ և բարի մարդիկ, Արցախի պետական ջազ նվագախմբի որոշ գործիքներ չենք կարողանում տեղափոխել Երևան:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ղ․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ֆինանսների նախարարության շենքի պատուհանից ցուցարարների կոչին արձագանքած անձը պետական ծառայող չէ
Տարածաշրջանային հարցերում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնությանը հետևելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Արցախում օրերս իրականացված արյունալի ռազմական գործողությունից հետո այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Նախիջևանում է, որտեղ նախատեսվում են նրանց բանակցությունները։
168.am-ի հետ զրույցում Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ փորձում են այնպես անել, որ Արցախից բռնի տեղահանված հայությունը գլխին տանիք ունենա, գոնե ժամանակավոր, որպեսզի հասկանան, թե հետագայում ինչ կարող են անել։
«Ն.Վ. Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով»,- այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի Անկախության մասին ուղերձին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հերքել է լուրերն այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել և ապաստան տրամադրել Արցախի հայերին։ Այս մասին վերջինս հայտնել է թվիթերի իր էջում:
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը:
Թե՛ ԱՄՆ նախագահը, թե՛ պաշտպանության նախարարն անցյալ շաբաթ հայտնել էին, որ տանկերը կմատակարարվեն մի քանի օրվա ընթացքում։
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: