Բաժիններ՝

«Եթե որևէ մեկն ունի հնարավորություն և կկարողանա հետը երաժշտական գործիք տեղափոխել սահմանից այս կողմ, ես կդիմավորեմ և շնորհակալ կլինեմ». Տիգրան Սուչյան

Շեփորահար, կոմպոզիտոր և «Dialog Music Project»-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում ապրող ինձ ծանոթ բարեկամներ և բարի մարդիկ, Արցախի պետական ջազ նվագախմբի որոշ գործիքներ չենք կարողանում տեղափոխել Երևան:

Ես որպես նվագախմբի ղեկավար մտադրված եմ այստեղ շարունակել նվագախմբի գործը, էդ գործիքները թանկարժեք են և շատ կարևոր մեզ համար:

Գիտեմ, որ լիքը տեղափոխման այլ խնդիրներ ունեք, բայց եթե որևէ մեկն ունի հնարավորություն և կկարողանա հետը երաժշտական գործիք տեղափոխել սահմանից այս կողմ, ես կդիմավորեմ և ՇՆՈՐՀԱԿԱԼ կլինեմ:

Բոլորիդ առողջ ու անվտանգ ճանապարհ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930