Ադրբեջանը հայտարարություն է տարածել Իվանյանում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերից, մասնավորապես՝ մարդասիրական օգնության, վառելիքի հնարավորինս արագ տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարումների վերսկսման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930