
Թուրքիայի և Ադրբեջանի միջև 3 նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության սեպտեմբերի 25-ին Նախիջևան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև 3 նոր համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ստորագրված համաձայնագրերը վերաբերում են Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում բնակելի շենքերի, տարրական դպրոցի, մանկապարտեզի, մշակութային կենտրոնի կառուցման շուրջ Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում համագործակցությանը: