Խուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց և Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ դատապարտելուց` Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները, իր իսկ չափանիշները և ինքն իրեն։ Այս մասին իր X-ի էջում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
«Խնդիրն այն է, որ բիզնեսմենները միշտ այդպես են վարվում. երբ տարադրամը բարձրանում է, միանգամից արձագանքում են, գները բարձրացնում են, իսկ երբ տարադրամն իջնում է, կամ իջնում են վառելիքի միջազգային գները, իրենց մոտ շուրջ կես տարի է տևում մինչև գնանկում լինի: Իրենք այդ դեպքում բացատրում են, թե՝ թանկ գնով էինք գնել, չենք կարող հիմա էժանացնել: Իսկ չէ՞ որ այժմ հին գնով ներկրված բենզին ունեն, բայց հենց տարադրամը բարձրացավ՝ գները բարձրացնում են»:
Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունն արտահայտի՝ պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է
Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026 թվական աշխատելու լիցենզիա ունի, կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ:
«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ»: ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության Արցախ կատարած այցին:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեսնուքյան իր էջում գրում է. «Թուրքահպատակների պատվերով դատական իշխանությունը կրկին երկարացրեց ՀՀ ԶՈւ գեներալ Գրիգորի #Խաչատուրով-ի կալանքի ժամկետը, բայց ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ պատվերի կատարման մասին որոշման կայացումից 15 րոպե հետո զեկուցեց Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA-ի տելեգրամյան ալիքը:
Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հանգեցրեց Արցախի կորստին. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանը ստեղծել է «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամ», ոմն Ռահման Հաջի էլ դրա ղեկավարն է։
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման վերաբերյալ փաստահավաք առաքելության կազմում գտնվում է Հայաստանում։ Պատգամավորը տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։
«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Ադրբեջանի հետ առկա բոլոր հարցերը և տարիներ շարունակ կուտակված խնդիրները պետք է լուծել քաղաքական ճանապարհով՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Միրզոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։
«Ուրեմն եկեք Ձեզ տանեմ… հիմա կասեի հա… մի հատ Դուք հանգստացեք… մյուս անգամ այդ բառապաշարը չկրկնեք…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և անպատասխան թողնելով Սեյրան Օհանյանի հարցը, թե ինչ պետք է անի՝ անմիջապես հեռացավ ԱԺ ամբիոնից:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հստակ երևում է, որ Արցախում տեղի ունեցածը Հայաստանի գործող իշխանության անմիջական մասնակցությամբ իրականացված պատժիչ գործողություն է։
Հերիք չէ Սյունիքի անվտանգությանը հղում անեք. եկեք ձեզ տանեմ՝ հեսա կասեմ հա. Փաշինյանը՝ պատգամավորին
«Ռևանշի գաղափարը երկարատև պատրաստվելու գաղափար է, ես չգիտեմ, ով է այդ գաղափարին սկսել պատրաստվել, բայց ես 2021 թվականից պատրաստվում եմ, ասեմ, որ շատ հետևորդներ կան։ Հիմա իրենք գիտակցում են, որ այդ ռևանշը մեր նկատմամբ է, այն պարտվողականությունը, որ մեր մեջ կա, պետք է ժամանակի ընթացքում հանվի, ինչը կախված է նաև մեր կրթության մակարդակից։
Մեզ համար շատ կարևոր էր Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների բուժօգնությունը. Անահիտ Ավանեսյան
Փորդ տնկած՝ եկել մեծ-մեծ խոսում ես, ո՞վ եք «վափշե». Փաշինյանի խոսույթն՝ ԱԺ ամբիոնից
Եթե ընդդիմադիրները չափն անցան, ում պետք է կուղարկենք Վարդաշեն, ում պետք չէ՝ այլ տեղ. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ժամանակին խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը, որի դեպքում միջազգային լայն կոնսոլիդացիա կլինի։
Արցախից բռնի տեղահանված և առանց ծնողների խնամքի մնացած երեխաներ կան. Նարեկ Մկրտչյան
Ձեր պատասխանից գո՞հ եք, նորից Ադրբեջանին պաշտպանվելու հիմք եք տալիս. Ռուստամյանը՝ Փաշինյանին
Ստեփանակերտի տարածքում տեղակայված բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներից շուրջ 100-ի վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ավտովթարի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց այն պայմանը, թե որ դեպքում ինքը հրաժարական կտա, անգամ առանց վայրկյան անգամ կորցնելու։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը՝ որդին, կրում է նրա հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունը։
«Մենք մինչև վերջին պահն ու անգամ այսօր հաստատել ենք Գրանադա այցելությունը: Ընդ որում՝ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթը ստորագրելու մեծ հնարավորություն կար»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա է այն նոր Հայաստանը, որը ՀՀ կառավարությունը փորձում է կերտել: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, լվացին ձեռքերը՝ հայտարարելով, թե Արցախում տեղի ունեցածը կապված է այնտեղի իշխանափոխության հետ:
Բնակարաններ ունեցող բռնի տեղահանված արցախահայությանը ՀՀ Կառավարությունը չի աջակցում. Խաչատրյան