«Ուրեմն եկեք Ձեզ տանեմ… հիմա կասեի հա… մի հատ Դուք հանգստացեք…». Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

«Հիմա նայում եմ Ձեզ, ու հարց է առաջանում. Ձեր հոգին փառավորվա՞ծ է հիմա: Դուք չե՞ք հասկանում, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ Ձեզնից բան ունի պահանջելու: Լա՞վ եք զգում հիմա՝ Արցախի չլինելով, թոթափեցի՞ք այդ բեռը: Ամբողջ աշխարհն ականատես է եղել Ձեր ու Իլհամ Ալիևի այն բանավեճին, որտեղ խայտառակ արձանագրումներ եք ունեցել ՀՀ և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Գոնե Դուք մի խոսեք պատմության չիմացությունից»:  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «Արցախն առաջին անգամ չի հայաթափվում», և հենց պատգամավորին ուղղված՝ պատմություն չիմանալու մեղադրանքին:

Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով ՀՀ թշնամի պետությունների շրջանակը գնալով մեծացնում են:

«Միակ մարդը, որ մեր անկախությունը հարցականի տակ է դրել՝ Դուք եք: Եթե չեք հավատում՝ եկեք, ես Ձեզ տանեմ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ: Երեք կողմից շրջապատված է թշնամիներով, ջրի բոլոր աղբյուրները գտնվում են թշնամու վերահսկողության տակ, մարդիկ սեփական երեխաների ու ծնողների գերեզման չեն կարողանում գնալ: Սա այն «անկախությունն» է, որը Դուք եք բերել մեր ժողովրդին»,- ասաց նա:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մեղադրանքներին՝ Փաշինյանը կոչ արեց Սյունիքի սահմանային անվտանգությանը հղում չանել՝ հայտարարելով, թե իրենք էլ ժամանակին ապացուցեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թալանը: Այս հայտարարությանը հետևեցին արձագանքներ՝ դահլիճի տարբեր կողմերից:

Կարդացեք նաև

«Ուրեմն եկեք Ձեզ տանեմ… հիմա կասեի հա… մի հատ Դուք հանգստացեք… մյուս անգամ այդ բառապաշարը չկրկնեք…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և անպատասխան թողնելով Սեյրան Օհանյանի հարցը, թե ինչ պետք է անի՝ անմիջապես հեռացավ ԱԺ ամբիոնից:

Այս ամբողջ ընթացքում ԱԺ նիստերի դահլիճում աղմուկն ու բանավեճն աստիճանաբար թեժանում էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս