Եթե սա է ՄԱԿ առաքելության արձագանքը, ապա այն չափազանց ուշ է. Արարատ Միրզոյան

«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ»: ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության  Արցախ կատարած այցին:

«ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել ու տեղեկացրել է, արձագանք ու միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից: Տեղի են ունեցել նաև ԱԽ նիստեր: Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել: Այս մասին ևս մենք բարձրաձայնել ենք»,- ասաց նախարարը:

Միրզոյանն ԱԺ-ում նաև հույս հայտնեց, թե Միջազգային կառույցի արձագանքը միայն այսքանով չի սահմանափակվի:

«Այն հայտարարությունն ու եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն: Համենայն դեպս, ինձ այդպես հավաստիացրել են: Նաև միաժամանակ հավաստիացրել են, որ պատրաստվում է հենց այդ առաքելության հայտարարությունը: Սպասենք՝ տեսնենք»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում եղել են Թուրքիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Պակիստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք ամիսներ շարունակ հեռվից հետևելով արցախահայության հանդեպ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, իսկ հետո՝ նաև լայնամասշտաբ պատերազմին, հայտարարել էին, թե Արցախում էթնիկ զտման մասին եզրահանգում կատարելու որևէ հիմք չեն արձանագրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս