Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։
Քաղաքացիները հաճախ են բախվում խնդրի, երբ առցանց որևէ ապրանք են ձեռք բերում, այն անորակ է լինում կամ վնաս հասցնող, սակայն վաճառողին չեն կարողանում պատասխանատվության ենթարկել, փոխհատուցում ստանալ:
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը (CCBE), որը ներկայացնում է 46 երկրների փաստաբաններին ու փաստաբանական միությունները, և նրանց միջոցով ավելի քան 1 միլիոն եվրոպացի իրավաբանների, իր մտահոգությունն է հայտնել փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջերս կատարված ֆիզիկական և բանավոր ոտնձգության վերաբերյալ:
Այդ միջոցները կուղարկվեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներն առերևույթ կոռուպցիոն դրսևորումներ ցուցաբերելու կասկածանքով տեսադաշտում են պահել Հայաստանի Հանրապետության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին և ձեռք բերված հիմնավոր տեղեկությունները տրամադրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:
«Մեզ ասում են՝ իբր թե տներով պետք է ապահովեն Արցախում, բայց հիմա նայելով մեր ղեկավարների այս քաղաքականությունը՝ արդյո՞ք Արցախը հայկական է մնալու, որ մեզ էլ տուն տան Արցախում։ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին այդպես են ասել, որ Արցախում կապահովեն բնակարններով։ Մենք էլ իրենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ եթե Արցախը չպահպանեց իր հայկականությունը, մենք մի րոպե այնտեղ ապրողը չենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է EUBC-ի ներկայացուցիչներին Հայաստանում և հավաստիացրել՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի ամենաբարձր մակարդակով։
Արհմիությունները պահանջում են աշխատավարձերի բարձրացում 10,5 %-ով, բայց ոչ պակաս, քան ամսական 500 եվրոյով։
Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։
«Վեսնա» կենտրոնի ներկայացուցիչներ Վալենտին Ստեֆանովիչը և Վլադիմիր Լաբկովիչը, որոնք այդ գործով անցնում են Բելյացկիի հետ, դատապարտվել են համապատասխանաբար ինը և յոթ տարվա ազատազրկման։
Դեպքի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, այդ թվում՝ դպրոցականներ:
Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բեռլին է ժամանել մարտի 2-ին:
Հրատարակության տեղեկության համաձայն՝ շվեյցարական բանակն արդեն սկսել է նախնական քննարկումներ անցկացնել պահարկման ենթարկված Leopard-ները Գերմանիային վաճառելու շուրջ։
Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ըստ ամենայնի բավականին շատ է սիրում քաղաքից դուրս, հանգիստ միջավայրում հանդիպումներ կազմակերպել՝ հաճելին համատեղելով «օգտակարի» հետ:
Հուշագիրն, այդ թվում, ենթադրում Է Հերաթում ածխային ՋԷԿ-ի կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և գազատարի արդիականացում:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Թ.-ի նկատմամբ. որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ պայմանով, որ համապատասխան մարմինները կօգնեն հանդիպում կազմակերպել Պաշտպանության նախարարի հետ:
Ալիևը հայտարարել է, թե ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ:
Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տասը մարդ դեռ անհետ կորած է:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Չոն Հին միջուկային զենք ձեռք բերելու ցանկության մասին առաջին անգամ նշել էր 1975 թ.-ին:
Երբ վարչապետ կոչեցյալը ցավակցություն է հայտնում Թուրքիային,Հունաստանին, թութակն անմիջապես կրկնում է։
Այս նախաձեռնության աջակցությամբ հանդես է եկել Հայ դատի գրասենյակից պրոֆեսոր Գև Աբազաջյանը՝ պատմելով Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին:
Գուրգեն Ներսիսյանն առաջիկայում նախատեսում է հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ:
Արմեն Գրիգորյանին Հունաստան գործուղելու որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: