Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով կա 19 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում այսօր երկու դպրոցական ավտոբուսներ բախվել են բեռնատարի հետ: Դեպքի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, այդ թվում՝ դպրոցականներ:

Ոստիկանությանը վկայակոչելով՝ տեղական SABC ռադիոկայանն ավելի վաղ հաղորդել էր 15 զոհի մասին։ Ռադիոկայանի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Լիմպոպոյի նահանգում՝ Սեխուխունե քաղաքի մերձակայքում։

Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, արգելափակված է: Տեղում աշխատում են ոստիկանները։ Տուժած դպրոցականների թվի և նրանց տարիքի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031