Հավատարիմ թութակը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․ «Հավատարիմ թութակը։ Հայաստանում գոյություն ունի սահմանադրական պաշտոն, որի անունն է ՀՀ նախագահ։

Այսօր այդ պաշտոնին նշանակված անձն իրականում կատարում է իրեն այդ պաշտոնին նշանակողի հավատարիմ թութակի դերը։ Երբ վարչապետ կոչեցյալը ցավակցություն է հայտնում Թուրքիային,Հունաստանին, թութակն անմիջապես կրկնում է։ Երբ վարչապետ կոչեցյալը շնորհավորական ուղերձ է հղում որևէ երկրի ղեկավարին, ինչպես այսօր՝ Բուլղարիայի նախագահին,հավատարիմ թութակը րոպեներ անց այն կրկնում է։ Բայց թութակը լռում է Իրանի երկրաշարժի, Հնդկաստանի վթարի ժամանակ, քանի որ նա ընդամենը թութակ է և կրկնում է տիրոջ խոսքերը։Իհարկե, թութակը երբեմն «ինքնուրույնություն» է ցուցաբերում՝ շնորհակալություն հայտնելով տիրոջը, նրա ամեն գործողության համար, լինի դա քծնանք թշնամու նկատմամբ, թե հայրենիքի ուրացում»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031