Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները։
Հանդիպումը տեղի կունենա Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում (հասցե՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 7 շենք) և կմեկնարկի ժամը 14:30-ին: Հանդիպումը բաց է բոլոր ցանկացողների համար:
Կանցլեր Շոլցն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած բյուջետային ճգնաժամին՝ Գերմանիան նոր տարում կշարունակի օգնել Ուկրաինային։ Ի սկզբանե Բեռլինը մտադիր էր այդ նպատակների համար ծախսել 4 միլիարդ եվրո։
Նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին, 2024-2026թթ․ իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերին։ Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքները։
Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ առանցքում նաև քաղաքական համագործակցության մասին քննարկումն է եղել, այդ թվում՝ ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատելու համար պատրաստ լինելը:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար:
Այս տարի Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները աչքի են ընկել բավականին ակտիվ քաղաքական երկխոսությամբ, հագեցած փոխադարձ այցելություններով և միջազգային հարթակներում շփումներով և քաղաքական խորհրդակցություններով։
Նիստի մասնակիցները կքննարկեն համակարգող խորհրդի գործունեության կատարելագործման հարցերը, հանդիպման արդյունքների հիման վրա կստորագրվեն ամփոփիչ փաստաթղթեր, հավելել են Բելառուսի ՆԳՆ-ում:
Անահիտ Մանասյանը նշել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։
Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ վերը թվարկված սկզբունքները հավանության են արժանացել Գրանադայում քառակողմ հանդիպմանը ողջ միջազգային հանրության կողմից, և դրանք նույն այն սկզբունքներն են, որոնք արտացոլված են նաև ավելի վաղ՝ հուլիսին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա արել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և իր եռակողմ հանդիպման արդյունքներով:
Գազայի հատվածում իսրայելական հարվածներից պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Վերադարձած տղաների անվանացանկը հետեւյալն է.
Դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծը։ Ավելի վաղ խորհրդարան նման բանաձև էր ներկայացրել առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը` իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման խախտումների շուրջ սկանդալի ֆոնին:
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։
Սողոմոնյանի խոսքով` վերջին 4 տարիների ընթացքում ՀՖՖ–ն ստացել է 70 մլն դոլար, ու այդ գումարները ծախսվել են, բայց առաջընթաց չկա։ Նա հայտարարեց, որ ՀՖՖ–ի ղեկավարները վնասում են ֆուտբոլին` պարզապես փորձելով ամրապնդել իրենց դիրքերը իրենց զբաղեցրած պաշտոններում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ դաշնային խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խափանել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ։
Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցի քննության նիստից հետո Գևորգ Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Հայաստանն ունի եռաստիճան դատական համակարգ. բողոքարկելու ենք. Ավետիք Չալաբյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում քննվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին դասախոս, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցը:
Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։
Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023 թ․դեկտեմբերի 9-ին ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:
Աշխարհն առավել քան երբևէ մոտ է միջուկային աղետին. այս մասին, forbes.kz-ի փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: