ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը

Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը։ Այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Անշուշտ, քննարկված թեմաներից մեկն առանց վիզայի մուտքի և ելքի մասին զրույցն էր: Հուսամ՝ եկող տարվա ընթացքում կկարողանանք այդ քայլին հասնել»,- ասաց Ցահքնան:

Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ առանցքում նաև քաղաքական համագործակցության մասին քննարկումն է եղել, այդ թվում՝ ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատելու համար պատրաստ լինելը:

«Սա բարդ է: Մի քանի տասնամյակ շարունակ մենք աշխատել ենք սրա վրա, և այստեղ ևս մենք պատրաստ ենք աջակցության՝ վերապատրաստելու ձեր անձնակազմին, սատարելու այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031