
Վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 14-ին, ժամը 8.50-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Լևոն Կարապետյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: