Բաժիններ՝

10-րդ դասարանի աշակերտներից մեկը գազ էր փչել, խոստովանել է արարքը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն. tert.am

10-րդ դասարանի աշակերտներից մեկը «պերցովկայով» գազի բալոն է դպրոցի 2-րդ և 3-րդ հարկերի արանքում փչել է, որից հետո աշակերտների մոտ հազ է սկսվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

Տնօրենը հայտնեց, որ այս պահին ինքը, աշակերտն ու ծնողը Վաղարշապատի ոստիկանության բաժնում են, և աշակերտը խոստովանել է արարքը։

«Հիմարաբար է վարվել, որ իր արարքի վտանգավորությունն իմանար այդպիսի բան կանե՞ր, քույրն էլ է դպրոցում եղել։ Բժշկուհին էլ ասեց, որ դա թունավորում չի առաջացնում, բայց գրգռում է վերին շնչուղիները և հազ է սկսվում»,- մանրամասնեց Սվարյանը։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ հոսպիտալացվածների վիճակն արդեն լավ է․ 6 երեխա էին տեղափոխվել ԲԿ-ներ, 3-ն արդեն դուրս են գրվել, մյուսներն էլ շուտով դուրս կգրվեն։

Հիշեցնենք, որ Մուսալեռի դպրոցի աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել, վատացել էր նաև նրանց ինքնազգացողություն։

Աշակերտներից մի քանիսը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Մուրացան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031