Կապան-Գորիս մաքսակետը ՀՀ տարածքում է դրվել. Առուշան Հակոբյանը՝ ԽՍՀՄ կառավարության քարտեզների մասին

Այսօր մի խումբ քաղաքական ու հանրային գործիչների նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան- քննարկում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմնավորման շուրջ։

ՀՀ պետական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը քննարկման էր եկել մի շարք պաշտոնական փաստաթղթերով՝ որոնք թվագրվում էին  նախորդ դարասկզբից։

«Այստեղ ինձ մոտ կան քարտեզներ 1921 թվականի, սկսած Հայժողկոմից, խոսքս՝ Տիգրանաշենի, Երասխի և մյուսների մասին է։ Հանձնաժողովները, որոնք այսօր գնում են սահմանազատման ու սահմանագծման, եթե սրանց վրա չհիմնվեն, որևէ բան չեն կարողանալու ապացուցել»,- նշեց Առուշան Հակոբյանը և մտավախություն հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը-մյուս օրը գուցե չկարողանա ապացուցել, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքը կանգնած է, հայկական են։ Այդ մասին վկայում են ԽՍՀՄ կառավարության քարտեզները։

Ա. Հակոբյանն ընդգծեց, որ երկու պատգամավոր ասում են, թե Ոսկեպարի, Նոյեմբերյանի, Կապանի, Սև լճի մի շարք հատվածներ ադրբեջանական են։ Մինչդեռ քննարկման մասնակիցներին ներկայացնելու համար բերել է ԽՍՀՄ կառավարության որոշումով քարտեզ, որտեղ հակառակն է նշված։

Կարդացեք նաև

«Այն բլուրների վրա, որտեղ այսօր կանգնած է ադրբեջանական զինուժը, հայկական են։ Նախիջևանի այդ հատվածներում եղել է արոտավայր, այնտեղ սկսել են անասուններ բերել, այնուհետև այդպես մնացել է, 1932 թվականին այնքան խորամանկ են եղել, որ ընտրատեղամաս են բացել, և այդպես էլ չի հասկացվում՝ ինչպես է եղել Տիգրանաշենը։

Կա 1969 թվականի Կառավարության որոշում՝ քանի որ Աղստևի ջրամբար է  կառուցվում, և դրա պոչամասն անցնում է Հայաստանի սահմանը, ուստի այդքան հող տալիս են Հայաստանին։ Բայց այսօր երկու իջևանցի հայտարարում են, թե դա Ադրբեջանինն է եղել։ Այստեղ ներկայացնում եմ քարտեզ, որով Կապան-Գորիս այն տարածքը, որտեղ մաքսակետ է դրված Ադրբեջանի կողմից, դա ՀՀ տարածքում է  եղել։ Բայց այսօր ճանապարհի այդ 21-րդ կիլոմետրը նման վիճակում է»,- շեշտեց Առուշան Հակոբյանը։

Ըստ նրա, իշխանությունները խոսում են Տիգրանաշենն Արծվաշենով փոխանակելու մասին, բայց  Արծվաշեն հայկական շուն էլ ուղարկես՝ չի գնա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս