Չնայած երեք շաբաթ է՝ Լեւոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, եւ բոլոր պատգամավորներն ԱԺ որեւէ մշտական հանձնաժողովի անդամ են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44–252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:
Զանգե՞լ, ասե՞լ եք՝ եթե այդ մարդն աշխատի, չենք համագործակցի. Սիմոնյանը՝ Հարությունյանին
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի պատիժը խստացվեց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
«Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», – ասել է Ալիևը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության՝ Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում։
Ինչո՞ւ է ՔՊ-ն ագրեսիվացել Հայկուհի Հարությունյանի նկատմամբԻնչո՞ւ է ՔՊ-ն ագրեսիվացել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ
3 երեխաներ դպրոց գնալիս են եղել, երբ թափառական 5 շներ հարձակվել են երեխաների վրա: Նրանք փախել են շների հարձակումից, բայց դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահը:
ԱԺ-ում քննարկումից հետո բյուջեի նախագծում ծախսերն ավելացել են 189.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ԼՂ-ի միջպետական վարկի գծով հաշվարկված 144 մլրդ դրամը, ինչպես նաև եկամտային հարկի հիփոթեքի գծով վերադարձի գումարը ծախսերում նախատեսելու հանգամանքով:
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանից Ադրբեջան ստուգումներ չպետք է լինեն, դա մեր լեգիտիմ իրավունքն է: Եվ մենք Բրյուսելում հանդիպմանը քննարկել ենք, որ կարող ենք կիրառել ՌԴ-Կալինինգրադ կապի փորձը», – նշել է նա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԱԺ պատգամավորներին առնչվող վարույթներ են հարուցվել հանձնաժողովում․
Պիստորիուսը նաև նշել է, որ Գերմանիան երկրորդ տեղում է Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալով, սակայն ռազմական արդյունաբերությունը չի կարող մատակարարումներ ապահովել անհրաժեշտ ժամկետներում։
Մարիա Զախարովայի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՔՊ-ական մոտ 25 պատգամավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան
Կնոջ և երեխայի վիճակը գնահատվում է ծանր:
Փաշինյանը պատգամավորներին սովորեցնում է, թե ինչպես պետք է ընտրել դատավորների
Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով՝ իր բարեգործական գործունեության համար։ Ոսկե մեդալը մեր հայրենակիցը ստացել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության՝ «LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC»-ի կողմից, որը հիմնադրվել է 7 դար առաջ՝ 1946 թվականին։ Այս մրցանակով պարգևատրում են համաշխարհային մասշտաբով հանրային եզակի մարդկանց և անհատականությունների:
Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։
Չեմ ասում, ով ձերբակալվեց, այլևս ազատության մեջ չպետք է հայտնվի. Փաշինյան
Դատավորների, քննիչների աշխատավարձրերը բարձրացրել ենք ոչ թե նրանց, այլ քաղաքացիների համար. Փաշինյան
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան:
Նորայրը ծնվել է օգոստոսի 25-ին, մանկաբարձական ժամկետից երեք ամիս շուտ: Սակայն պայքարելով կյանքի իր իրավունքի համար, այսօր Նորայրը 99 օր անց տուն է գնում, արդեն 2 կգ քաշով, երջանկություն տանելով հերոս եղբորից հետո տխրությամբ լցված իրենց տուն:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ գործընթացում էական է Ազգային ժողովի դերը։
Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։52-ին, մարվել՝ 10։26-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը, խոհանոցի գույքը՝ 3 քմ, փլուզվել են խոհանոցի արտաքին պատը՝ 3 քմ և միջսենյակային պատը՝ 2 քմ։
Նախկինները հեռանում են. պրոցեսը, ըստ էության, ավարտվում է։ Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է։ Կա բնական ընթացք, որը կոչվում է դարաշրջանի փոփոխություն։ Նիկոլի դարաշրջանը վերջանում է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է:
«Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հայ բնակչության հարցին։