ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սխալվեցին. Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ճանապարհով. Ալիև

«Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով միջոցառման ժամանակ այսօր Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ռազմական ուժի միջոցով հասնել խաղաղության։ Նրա խոսքով՝ իրենք արդեն իսկ խաղաղություն են հաստատել տարածաշրջանում։

«Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», – ասել է Ալիևը։

«Օկուպացիայի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները եկան միաձայն կարծիքի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք ապացուցեցինք, որ այդ երեք երկիրն էլ սխալվել են։

Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, հաջողության չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,- ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս