Բաժիններ՝

Գերմանիան Ուկրաինայի դաշնակիցը չէ. Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հրաժարվել է Ուկրաինային դաշնակից համարել, սակայն նշել է, որ Բեռլինը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել իր հնարավորությունների շրջանակում։

«Մենք անում ենք այն, ինչ կարող ենք։ Նույնը վերաբերում է գրեթե բոլոր մյուս դաշնակիցներին ու գործընկերներին։ Բայց Գերմանիան Ուկրաինայի դաշնակիցը չէ և, հետևաբար, որևէ դաշինքի անդամ չէ»,- ասել է նախարարը ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պիստորիուսը նաև նշել է, որ Գերմանիան երկրորդ տեղում է Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալով, սակայն ռազմական արդյունաբերությունը չի կարող մատակարարումներ ապահովել անհրաժեշտ ժամկետներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031