2019-ին փակել էինք դատարանների դռները՝ արդարադատության դռները բացելու համար․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան շատերը փորձում էին ներկայացնել որպես արդարադատությունը խոչընդոտելու փորձ։

Այս մասին ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար։

Բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք, բավարար չափով բացված չեն։ Ուրեմն ինչ է պետք անել։

Իմ համոզմունքը շարունակում է լինել այն, որ մեր անելիքը պետք է մնա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, մենք պետք է կենդանի պահենք արդարադատության հանրային պահանջը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պետք է պահենք մեր հավատը դատական անկախ համակագ ունենալու իդեալի նկատմամբ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ գործընթացում էական է Ազգային ժողովի դերը։

Տեսանյութեր

Լրահոս