«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության՝ Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում։

Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նա Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը․

«Եթե օգնությունը, որը ներկայումս քննարկվում է Կոնգրեսում, հետաձգվի, դա մեծ վտանգ կստեղծի, որ մենք կմնանք նույն դիրքում, որում հիմա ենք: Եվ, ամենայն հավանականությամբ, անհնար կլինի շարունակել տարածքների ազատագրումը, և պատերազմում պարտվելու մեծ վտանգ կստեղծվի»,- մեջբերել է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, որ Ուկրաինային ԱՄՆ ֆինանսավորումը առաջիկայում կարող է դադարել, քանի որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ցայսօր չի կարողացել հաստատել երկրի տարեկան պետբյուջեն։

Տեսանյութեր

Լրահոս