ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 27-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։ Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930