Բաժիններ՝

Սոցցանցի X հարթակը կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի եկամուտ՝ գովազդատուների հեռանալու պատճառով

Սոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար գովազդային եկամուտ՝ խոշոր ընկերությունների դժգոհության պատճառով, որը կապված է հարթակի սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների և մերձավորարևելյան հակամարտության մասին հայտարարությունների հետ։

Նշվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ն, Amazon-ը, Coca-Cola-ն, Microsoft-ը և այլք, արդեն դադարեցրել են գովազդը սոցիալական ցանցի X հարթակում կամ պատրաստվում են դադարեցնել։ Ցուցակում կա 100 ապրանքանիշ, որոնք ամբողջովին դադարեցրել են գովազդը, և տասնյակ այլ ապրանքանիշեր նշված են որպես ռիսկի ներքո գործող: Դրանք ներառում են տեխնոլոգիական հսկաներ, արագ սննդի ցանցեր և քաղաքական արշավներ: Նրանցից շատերն այս որոշումը կայացրել են նոյեմբերի 15-ից հետո՝ կապված հրեաների մասին Մասկի հայտարարությունների հետ։

Ավելի վաղ Մասկը մեկնաբանել էր սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, թե արևմտյան երկրների հրեա բնակչությունը տագնապալի գիտակցում ունի, որ այդ երկրները հեղեղող փոքրամասնությունների հորդաներն իրենց այնքան էլ դուր չեն գալիս։ «Դուք բացարձակ ճշմարտություն եք ասում»,-հրապարակման ներքո արված մեկնաբանությունում գրել էր գործարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930