1,5 մլն վարձատրության ավելացում եմ ունեցել. գնացեք մեկ անգամ էլ լսեք. Նիկոլ Փաշինյան

Hetq.am-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951.000 դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970.000 դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հրավիրած ճեպազրույցի ժամանակ լրագրողները, ամեն դեպքում, հետաքրքրվեցին՝ որքա՞ն պարգևավճար է Փաշինյանն ինքն իրեն տվել Ամանորին, և արդյո՞ք պարգևավճար ստացող բարձր պաշտոնյաների աշխատանքը համահունչ է իրենց կատարած աշխատանքին, երբ թոշակներ չեն բարձրացվում:

Այս հարցադրմանն ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ, որից առաջինը կառավարության գործունեության և նրա ծրագրի իրականացումն առավել արդյունավետ դարձնելն է, որը 2018 թվականից իրենց որդեգրած «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է:

«Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այն իրականացնելու և կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումն անհրաժեշտ: Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք պետական համակարգում մրցունակությունը շարունակաբար պետք է բարձրացնենք, քանի որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ հաճախ պետական պաշտոնյաներն իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար լուրջ ծախսեր պիտի կատարեն, որոնք դրական վճռի դեպքում ամբողջությամբ չեն վերադարձվում:

Կարդացեք նաև

«Իհարկե, դատական կարգով հասել են լուծումների, բայց 1-1.5 միլիոն դրամ են ծախսել, բայց դատարանները փոխհատուցել են դատական ծախսերի 10-20 տոկոսը: Մյուս կողմից, տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ, ինչը պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք է»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է իրեն, Փաշինյանն ասաց. «Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031