
Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 81,52 դոլար

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների ֆյուչերսների արժեքը էժանացել է 0,95 դոլարով (1,15%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 81,52 դոլարի:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները, նշելով որ WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 1,23 դոլարով (1,57%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,03 դոլարի ։
Ըստ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների՝ երկրում նավթի առևտրային պաշարները վերջի երկու շաբաթվա ընթացքում ավելացել է 17,5 մլն բարելով: