Հայաստանում կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար. Արմեն Գրիգորյան

Նոյեմբերի 10-ին Բրյուսելում ելույթ ունենալով «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում, Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաեւ արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ զարգացման ապահովման համար»։

Նա ասել է, որ Հայաստանը համոզվել է, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու ներքին խնդիրնեը։

«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը դա է ՝ արդյո՞ք ժողովրդավարությունը նաև կարող է արտաքին անվտանգություն ապահովել։ Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, անվտանգության ոլորտում իր ռեսուրսները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս