Պապիկյանը հաստատեց՝ ՊՆ-ի բյուջեն կատարվել է 50 տոկոսով

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը։

«Քիչ առաջ Գեղամ Մանուկյանն ասաց, որ 9 ամսվա մեջ 2023 թվականի Պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը  կատարվել են 55 տոկոսով, այսինքն՝ 226 միլիարդից միայն 124,6 միլիարդն է կատարվել, և դա որակեց՝ որպես վատ իմաստով խնայողություն։

Երկրորդ հարցս կրկին կապված է  Գեղամ Մանուկյանի ելույթի հետ, որ 2023 թվականին տեղի է ունեցել մրցույթը՝ բանակի համազգեստի, հանդերձանքի հետ կապված, որտեղ են հասել այդ պրոցեսները»,- հետաքրքրվեց իշխանական պատգամավորը։

Պատասխանելով հարցին, Սուրեն Պապիկյանն ասաց, որ Գեղամ Մանուկյանն իրականում շատ կարևոր հարց է բարձրացրել։

Կարդացեք նաև

«Իհարկե, հարցը կարելի էր ավելի պակաս տոնայնությամբ հնչեցնել, մենք միշտ պատրաստ ենք աշխատել, պատասխանել հարցերին։ Բայց պատասխանեմ այսպես, նախ, տարին դեռ չի ավարտվել, և երկրորդ՝ վստահեցնում եմ, որ այն թվերը, որոնք հնչեցին այստեղից, այս պահին արդեն ակտուալ չեն, որովհետև այդ թվերում արդեն փոփոխություններ կան տոկոսային առումով։ Եթե չեմ սխալվում, այս պահին արդեն 65 տոկոս կատարողականի մասին է խոսքը։ Տարվա ավարտին ընդառաջ՝ պրոցեսները շարունակվում են, մեծամասամբ հարցերը կապված են լինում շինարարների կատարողականները ներկայացնելու հետ։ Տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասվի Մանուկյանին»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս