
Երևան-Սևան միջպետական ճանապարհին կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ‚ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Երթևեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի տրանսպորտային հանգույցից։
Երթևեկության կազմակերպման փոփոխության ժամկետների մասին կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։