
Վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը Քեթիի ոլորաններում կողաշրջվել է

Նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Սերգո Աբշիլավան իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի–Քեթի ավտոճանապարհի 2-րդ ոլորանում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով՝ բախվել երկաթե արգելապատնեշին, հաղորդում է Shmhsyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: