Բաժիններ՝

Փրկարարներն օգնել են ոտքը վնասած քաղաքացիներին

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա․ Ղ․-ին (ծնված 1959 թ․) պատգարակել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 100 մ)։

Ժամը 15։51-ին կրկին ահազանգ է ստացվել, որ փրկարարական ավտոմեքենայի մոտակայքում ևս մեկ քաղաքացի է վնասել ոտքը։

Փրկարարները Ն․ Մ․-ին (ծնված 1983 թ․) նույնպես պատգարակել են դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 50 մ) և երկու տուժածներին մոտեցրել իրենց անձնական ավտոմեքենաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս