145 միլիոն դրամ՝ եվրոպացի պատգամավորներին Հայաստանում հյուրընկալելու համար

Ազգային ժողովում շարունակվում է պաշտոնական ընդունելությունների համար հսկայական գումարների հատկացումը՝ մեկ անձից գնումներ, թանկ հյուրասիրություններ, թանկարժեք հյուրանոցներ։

Ներկայացուցչական այս ու այլ ծախսերը  շարունակում են համարվել իշխանությունների վարած քաղաքականության առանցքային ձեռքբերումները։

Հերթական ձեռքբերումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարձանագրի նոյեմբերի 18-20-ին՝ Երևանում հյուրընկալելով Ուզբեկստանի կողմից չեղարկված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը նախապես պլանավորված է եղել Ուզբեկստանում։

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում հյուրընկալելու առաջարկը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ, որոնք էլ տվել են համաձայնությունը։

Կարդացեք նաև

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը, ըստ ՀՀ իշխանության, հնարավորություն կտա Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորի։ Նիստի ընթացքում հնարավորություն կընձեռվի քննարկել Հվ․ Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում այց կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացվող հատվածներ։

Քանի որ նման նիստ հյուրընկալող երկիրը ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ներկայացված պահանջների հիման վրա պարտավոր է ծախսեր իրականացնել, ուստի, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 145.1 մլն դրամ, որից 25.1 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ԱԺ տնտեսված միջոցների հաշվին, 120.0 մլն դրամը՝ ՀՀ 2023 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին։

Տեսանյութեր

Լրահոս