Կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը

2022 թվականին նախկին պատգամավորի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: 2021-ի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և մասնակիցներից ոմանք փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Այդ դեպքից հետո ավելի քան երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` Արագած Ախոյանը, բերման էին ենթարկվել:

2022 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930