Ժիրայր Սէֆիլյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

ԱԺԲ-ի մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, որ Սէֆիլյանը հարցաքննության հրավիրվել ահաբեկչության նախապատրաստման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի վերաբերյալ վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել։

ԱԱԾ-ն տարածած հայտարարության համաձայն՝ հայտարարություն ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:

Ըստ ԱԱԾ-ի՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։

Տեսանյութեր

Լրահոս