
Վթարից 4 ամիս անց ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 2-ին Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար էին բախվել «Զիլ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը, 39-ամյա և 34-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 34-ամյա Հարություն Հաջիբաբյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: