ԱՄԷ-ի և Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները հասել են 18 մլդ դոլարի

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի պատասխանատու, պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին անդրադարձել է Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեյուդին նշել է, որ դրանք հասել են 18 մլրդ դոլարի, ընդ որում այդ թիվը վերաբերում է այն ծավալներին, որոնք չեն ներառում նավթային վաճառքները:

«Ընթացիկ տարվա միայն 1-ին կեսին երկկողմ առևտուրը կազմել է 13.5 մլրդ դոլար: Մենք ցանկանում ենք մասնավոր հատվածի միասնական աշխատանք ապահովել՝ այլ տեսանկյունից դիտարկելով տարբեր շուկաներ»,-ասել է նա:

Բացի այդ, ԱՄԷ-ի պետնախարարը վստահություն է հայտնել, որ 5 տարի անց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն էլ ավելի են մեծանալու՝ հասնելով 40 մլրդ դոլարի:

Զեյուդին նաև Թուրքիային համարել է Ծոցի տարածաշրջանում ԱՄԷ-ի համար ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը:

Նշենք, որ Թուրքիայից ԱՄԷ արտահանվող ապրանքները կազմում են այդ երկրի ներկրած սպառողական ապրանքների 58.6 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս