Պարենային ապրանքների գնաճով Թուրքիան զբաեղեցնում է 4-րդ տեղը
Համաշխարհային բանկը սեպտեմբեր ամսվա պարենի գնաճի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Ըստ հրապարակաված տվյալների՝ Արգենտինայից և Վենեսուելայից հետո Թուրքիան և Լիբանանը դարձել են պարենային ապրանքների ներքին ամենաարագ գնաճ ունեցող երկրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաշխարհային բանկի պարենային անվտանգության ինդեքսի համաձայն՝ պարենային ապրանքների իրական արժեքի գնաճը չափվել է ընդհանուր գնաճից ավելի 170 երկրների 77%-ի մոտ, որոնց համար առկա է վիճակագրություն։
Ըստ սեպտեմբեր ամսվա հրապարակված տվյալների՝ Թուրքիան 4-րդ երկիրն է, որտեղ պարենային ապրանքների գներն ամենաարագն են աճել՝ կազմելով 76% գնաճ։ Թուրքիայում պարենային ապրանքների իրական գնաճը գնահատվել է 14% և Եգիպտոսից, Լիբանանից և Ռուանդայից հետո զբաղցենում է 4-րդ տեղը։